Հայաստանում հուլիսի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 439 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 22-ին հաստատվել է կորոնավիրուսի 35693 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 149898, վերջին մեկ օրում` 1718 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 10032 պացիենտ, նվազել է 139-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 24766 անձ` վերջին մեկ օրում 560 անձ:

Ընդհանուր առմամբ, 678 պացիենտ մահացել է (ավելացել է 16-ով):

Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 217 է:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 60 (տղամարդ), 73 (տղամարդ), 66 (կին), 56 (կին), 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 69 (կին), 71 (տղամարդ), 49 (տղամարդ), 78 (տղամարդ), 54 (կին), 85 (կին), 85 (կին), 73 (տղամարդ), 61 (կին) և 59 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

«‼️‼️Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում` որպես մանկաբույժ, սակայն այս օրերին ներգրավված չի եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում և չի վարակվել աշխատանքի վայրում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest