Հայաստանում հուլիսի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 21-ին հաստատվել է կորոնավիրուսի 35254 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 148180, վերջին մեկ օրում` 1072 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 10171 պացիենտ, նվազել է 449-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 24206 անձ` վերջին մեկ օրում 704 անձ:

Ընդհանուր առմամբ, 662 պացիենտ մահացել է (ավելացել է 12-ով):

Արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 215 է:

Pin It on Pinterest