Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը երկու ամսով կալանավորվել է։

Այս մասին Forrights-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲԴԽ աշխատակազմի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։

Դատական նիստը նախագահել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Արա Կուբանյանին կալանավորելու միջնորդությունն այս պահին քննվում է դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ԲԴԽ-ին դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու հարցով։ ԲԴԽ-ն համաձայնություն էր տվել։

Pin It on Pinterest