Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 461 և մահվան 11 նոր դեպք

207

Հայաստանում հուլիսի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 461 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 34462 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 145083, վերջին մեկ օրում` 1969 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 10507 պացիենտ, նվազել է` 185-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 23123 անձ` վերջին մեկ օրում 631 անձ:

Ընդհանուր առմամբ, 631 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):

Արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 201 է:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 53 (տղամարդ), 51 (տղամարդ), 64 (տղամարդ), 70 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 73 (կին), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 49 (տղամարդ), 62 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։