Հայաստանի Հանրապետության զինված ուժերը զորակոչը և զորացրումը իրականացնում են բնականոն ընթացքով։ Այս մասին ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Որևէ հետաձգում ոչ զորակոչի, ոչ զորացրման չի իրականացվել և չի իրականացվելու։ Մտահոգությունների տեղիք, կարծում եմ, չկա»,- ասաց Հովհաննիսյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: