ԲԴԽ-ն բավարարել է սնանկության դատարանի երկու դատավորների ազատությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունները

0
292

Երեկ` հուլիսի 17-ին, Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները՝ ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանին և Գևորգ Նարինյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ։

Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Այսօր. Ավելի վաղ  Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել էր միջնորդությունները բավարարել:

ԲԴԽ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում  էր , որ կառույցը որոշել է տալ համաձայնություն՝ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ միջնորդություններ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here