«Մենք կոտրվող չենք եւ նահանջելու տեղ չունենք: Սա մեր սրբավայրն է, մեր գյուղն ու ծննդավայրը» , — Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է տեսանյութ, որտեղ այդ մասին ասել է նախօրեին հակառակորդի կողմից վիրավորում ստացած, Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։
Հիշեցնենք, որ երեկ հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը:
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: