Հայաստանում հուլիսի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 442 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 17-ին հաստատվել է կորոնավիրուսի 34001 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 143114, վերջին մեկ օրում` 1704 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 10692 պացիենտ, նվազել է` 140-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 22492 անձ` վերջին մեկ օրում 561 անձ:

Ընդհանուր առմամբ, 620 պացիենտ մահացել է (ավելացել է 13-ով):

Արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 197 է:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 53 (տղամարդ), 51 (տղամարդ), 64 (տղամարդ), 70 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 73 (կին), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 49 (տղամարդ), 62 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Pin It on Pinterest