Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ հետմահու մեդալներով են պարգևատրվել Տավուշում վերջին օրերի մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողները:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար կրտսեր սերժանտներ Գրիշա Վահանի Մաթևոսյանն ու Սմբատ Գևորգի Գաբրիելյանը պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը՝ Արիության մեդալով, իսկ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest