Հակառակորդը հուլիսի 12-14-ը 50-ից ավելի արկ է կիրառել հայկական բնակավայրերի ուղղությամբ

0
130

Ադրբեջանական կողմը հուլիսի 12-14-ի կեսգիշերը 50-ից ավելի արկ է կիրառել հայկական բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ նշեց Տավուշում տեղակայված Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը ցույց է տվել այդ արկերի բեկորներից մեկը, նշելով, որ նման բեկորներ շատ են ։

«Ճիշտ է պահպանվում է հրադադարի ռեժիմը, բայց մեր զինված ուժերը բարձր մարտունակության մեջ են, զգոն են, լիարժեք տիրապետում են իրավիճակին, հետեւում են հակառակորդի զարգացումներին եւ պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրաքին, ցամաքային թե օդային, անհրաժեշտ հակահարված տալ», — ասել է Հովհաննիսյանը, հավելելով, որ Ընդհանուր իրավիճակը երեկ կեսգիշերից հետո հանգստությունը պահպանվում է՝ կրակոցներ հատկապես մեծ տրամաչափի զինատեսակներից չկան: 

«Հուլիսի 12-ից մինչև երեկ կեսգիշեր ընդհանուր առմամբ մեր զինված ուժերի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի թվով 13 ԱԹՍ-ներ, որոնցից 10-ը՝ հարվածային և 3-ը՝ հետախուզական: Սա բավականին բարձր ցուցանիշ է: Որոշ համայքներում մեր հաշվարկներով 50-ից ավել հրետանային կիրառվել 5-6 հայկական  բնակավայրերի նկատմամբ: Ճիշտ է, հրադադարի ռեժիմը լիովին պահպանվում է, բայց մեր զինված ուժերը գտնվում են բարձր մարտունակության մեջ, զգոն են, տիրապետում են իրավիճակին՝ հետևելով հակառակորդի բոլոր զարգացումներին»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here