ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ հաստատվել է արոտավայրից անհետացած Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ թշնամու մոտ հայտնվելու լուրը:
«Ադրբեջանական ԶԼՄ-երը տեղեկություն են հայտնում, որ վերջերս Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը, որն անհետացել էր օրեր առաջ, իրենց մոտ է։
Փաստորեն, մեր քաղաքացու ընտանիքի վարկածը (նրանց այցելել էինք Սյունիք կատարած այցի ժամանակ), որ վերջինս արոտավայրից անհետացել է թշնամու մոտ պատահաբար հայտնվելու պատճառով, հաստատվեց:
Ադրբեջանցիները, ինչպես միշտ, խեղաթյուրում են իրականությունը և ներկայացնում, որ Նարեկ Սարդարյանը օգտվել է իրավիճակից և փորձ կատարել միտումնավոր անցնել սահմանը Նախիջևանի կողմից»,- եզրափակել է պատգամավորը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: