Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 13 միլիոնը:
Ըստ worldometers տվյալների՝ այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը 13,042,564 է, որից 571,701-ը մահացել է, 7,588,789 -ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 4,882,074 է, որից 58,652 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:
Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 3,413,995 վարակման դեպք, որից 137,782 -ը մահացել է: Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ կա 1,866,176 վարակակիր, որից 72,151-ը մահացել է, երրորդում՝ Հնդկաստանը՝ 879,487, որոնցից 23,194-ը մահացել է, չորրորդ տեղում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 727,162 վարակակիր, որից 11,335 մահացել է, հինգերորդում՝ Պերուն՝ 326,326 վարակակիր, որից 11,880-ը մահացել է։
Մեծ Բրիտանիան 9-րդն է՝ 289,603 վարակակիր, որից 44,819-ը մահացել է:
Իսպանիան հանել է արտակարգ դրությունը, որը գործում էր 3 ամիս, և սահմանները բացել եվրոպական երկրների մեծ մասից այցելուների համար: Սակայն Իսպանյան այժ 7-րդ տեղում է, երկրում կա 300,988 վարակակիր, որոնցից 28,403 -ը մահացել է։
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Այստեղ վարակի 8 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83,602 է, որից ապաքինվել է 78,648 -ը: Մահերի թիվը կազմում է 4,634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Ադրբեջանում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 24,041 դեպք, մահացել է՝ 306 վարակակիր, ապաքինվել՝ 15,093 -ը։
Թուրիքայում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 212,993 դեպք, մահացել է 5,363 վարակակիր, ապաքինվել է 194,515 վարակակիր։
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 995 -ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ: Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք: Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 857 :
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք: Այս պահի դրությամբ հաստատված է կորոնավիրուսի 32,151 դեպք։ Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 19,865 : Մահվան դեպքերի թիվը 573 է
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: