Տավուշում 3 պայմանագրային թեթև վիրավորում են ստացել

0
41

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կիրառած զենքերից երեք զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Թեթև բեկորային վնասվածքներ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», — ասաց նա։

Ավելի վաղ հաղորդվել էր մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկանի թեթև վիրավորում ստանալու մասին։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Հուլիսի 12-ին Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here