Հայաստանում հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 182 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսի 32151 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 135687, վերջին մեկ օրում` 698 նոր թեստավորում :Փաստացի այս պահին բուժվում է 11530 պացիենտ, նվազել է` 59-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 19865 անձ` վերջին մեկ օրում 232 անձ:

Ընդհանուր առմամբ, 573 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով):

Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 183 է:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (տղամարդ), 59 (կին), 70 (կին), 80 (կին), 70 (կին), 81 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest