Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 13 միլիոնը. նոր տվյալներ

0
67

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 13 միլիոնը:

Ըստ worldometers տվյալների՝ այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը  13,042,564 է, որից  571,701-ը մահացել է,   7,588,789 -ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում   4,882,074  է, որից    58,652   մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 3,413,995  վարակման դեպք, որից    137,782  -ը մահացել է: Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ կա   1,866,176  վարակակիր, որից   72,151-ը մահացել է, երրորդում՝ Հնդկաստանը՝ 879,487, որոնցից 23,194-ը մահացել է, չորրորդ տեղում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝   727,162   վարակակիր, որից  11,335  մահացել է, հինգերորդում՝ Պերուն՝  326,326  վարակակիր, որից 11,880-ը մահացել է։

Մեծ Բրիտանիան 9-րդն է՝   289,603 վարակակիր, որից 44,819-ը մահացել է: 

Իսպանիան հանել է արտակարգ դրությունը, որը գործում էր 3 ամիս, և սահմանները բացել եվրոպական երկրների մեծ մասից այցելուների համար: Սակայն Իսպանյան այժ 7-րդ տեղում է, երկրում կա 300,988 վարակակիր, որոնցից  28,403  -ը մահացել է։

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Այստեղ վարակի 8 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը   83,602 է, որից ապաքինվել է   78,648 -ը: Մահերի թիվը կազմում է  4,634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Ադրբեջանում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման  24,041  դեպք, մահացել է՝ 306 վարակակիր, ապաքինվել՝  15,093 -ը։

Թուրիքայում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 212,993 դեպք, մահացել է 5,363 վարակակիր, ապաքինվել է  194,515 վարակակիր։

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է  995 -ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ: Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք: Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 857 :

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք: Այս պահի դրությամբ հաստատված է կորոնավիրուսի  32,151  դեպք։ Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է  19,865  : Մահվան դեպքերի թիվը 573 է

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here