Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 577, մահվան՝ 6 նոր դեպք

190

Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 577 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 31 969-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 565 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հուլիսի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 182 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 244 է, ընդհանուր առողջացածներինը՝ 19 419, փաստացի բուժվողներինը՝ 11 589 (մեկ օրում ավելացել է 237-ով): Մեկ օրում թեստավորվել է 1885 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 134 989 քաղաքացի:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (կին), 87 (կին), 67 (տղամարդ), 37 (տղամարդ), 63 (տղամարդ) և 86 (տղամարդ) տարեկան։
Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։