Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 489, մահվան՝ 13 նոր դեպք

0
47

Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 489 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 31 392-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 559 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հուլիսի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 180 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 739 -ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 710 է, ընդհանուր առողջացածներինը՝ 19 419, փաստացի բուժվողներինը՝ 11 234 (մեկ օրում ավելացել է 237-ով): Մեկ օրում թեստավորվել է 1888 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 133 104 քաղաքացի:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 67 (տղամարդ), 71 (կին), 76 (կին), 79 (տղամարդ), 93 (տղամարդ), 67 (տղամարդ), 71 (կին), 71 (կին), 78 (կին), 95 (կին), 70 (տղամարդ), 59 (կին) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 180 է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here