Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557, մահվան՝ 11 նոր դեպք

0
52

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 546 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Հուլիսի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 177 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 723-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 709 է, ընդհանուր առողջացածներինը՝ 18 709, փաստացի բուժվողներինը՝ 11 471 (մեկ օրում ավելացել է 170-ով): Մեկ օրում թեստավորվել է 2050 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 131 216 քաղաքացի:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (կին), 72 (կին), 64 (կին), 86 (կին), 93 (տղամարդ), 51 (կին), 90 (տղամարդ), 60 (տղամարդ), 62 (տղամարդ), 72 (տղամարդ) և 85 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here