Հայաստանում հուլիսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 526 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 9-ին հաստատվել է կորոնավիրուսի 30346 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 129166 վերջին մեկ օրում 1995 նոր թեստավորում :Փաստացի այս պահին բուժվում է 11641 պացիենտ, նվազել է` 67-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 18000 անձ` վերջին մեկ օրում 573 անձ։

:Ընդհանուր առմամբ, 535 պացիենտ մահացել է (ավելացել է 14-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 170 է:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 65 (կին), 61 (կին), 74 (կին), 70 (տղամարդ), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 68 (կին), 90 (կին), 81 (տղամարդ), 52 (կին), 65 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Pin It on Pinterest