Կորոնավիրուսով վարակման 535 նոր դեպք. կա 18 մահ. ապաքինվել է 605 մարդ

211

Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 29820 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 127171  վերջին մեկ օրում 2083 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 11708 պացիենտ, նվազել  է` 3-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 17427  անձ` վերջին մեկ օրում 520 անձ:

Ընդհանուր առմամբ, 521 պացիենտ մահացել է (ավելացել է 18-ով):

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 34 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։