Սահմանադրական վերջին փոփոխություններով ՍԴ նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանը, ինչպես նաև թոշակի ուղարկված երեք դատավորները՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանը և Ֆելիքս Թոխյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Կառավարությունից փոխանցել են, որ ստրասբուրգյան դատարանից նրանց գանգատի վերաբերյալ հարցեր են ստացել և արդեն պատասխանել։ Գործադիրը չի մանրամասնում հարցերի բովանդակությունը։
Պաշտոնից հեռացված դատավորները և Թովմասյանը, որը պետք է շարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր, ավելի վաղ հայտարարել էին, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը խախտումներով է ընթացել, և իրենք պայքարելու են իրենց խախտված իրավունքների վերականգնման համար։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: