Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 11 միլիոնը:
Ըստ worldometers տվյալների՝ այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը 11,584,874 է, որից 537,362-ը մահացել է, 537,362 -ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 4,495,220 է, որից 58,732 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:
Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,983,155 վարակման դեպք, որից 132,571 -ը մահացել է: Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ կա 1,604,585 վարակակիր, որից 64,900-ը մահացել է, երրորդում՝Հնդկաստանը՝ 699,402, որոնցից 19,707-ը մահացել է, չորրորդ տեղում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 687,862 վարակակիր, որից 10,269 մահացել է, հինգերորդում՝ Պերուն՝ 302,718 վարակակիր, որից 10,589-ը մահացել է։
Մեծ Բրիտանիան 8-րդն է՝ 285,416 վարակակիր, որից 44,220-ը մահացել է:
Իսպանիան հանել է արտակարգ դրությունը, որը գործում էր 3 ամիս, և սահմանները բացել եվրոպական երկրների մեծ մասից այցելուների համար: Սակայն Իսպանյան այժ 6-րդ տեղում է, երկրում կա 297,625 վարակակիր, որոնցից 28,385 -ը մահացել է։
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Այստեղ վարակի 4 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83,557 է, որից ապաքինվել է 78,413 -ը: Մահերի թիվը կազմում է 4,634 : Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Ադրբեջանում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 20,324 դեպք, մահացել է՝ 250 վարակակիր, ապաքինվել՝ 11,742 -ը։
Թուրիքայում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 205,758 դեպք, մահացել է 5,225 վարակակիր, ապաքինվել է 180,680 վարակակիր։
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 953 -ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ: Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք: Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 830:
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 330 նոր դեպք: Այս պահի դրությամբ հաստատված է կորոնավիրուսի 28,936 դեպք։ Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 16,302 : Մահվան դեպքերի թիվը 491 է
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: