Ռուսաստանյան դատարանը լրագրող Սվետլանա Պրոկոպևային մեղավոր է ճանաչել «ահաբեկչությունը արդարացնելու» մեջ՝ պարտավորեցնելով վճարել 500 հազար ռուբլու չափով տուգանք:

Պրոկոպևան, ով որպես լրագրող համագործակցել է նաև «Ազատության» ռուսական ծառայության հետ, իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել 2018 թվականին՝ «Պսկովի Էխո Մոսկվայի» ռադիոկայանի եթերում հնչեցրած վերլուծությունից հետո, որը վերաբերում էր Արխանգելսկում Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) շենքի դիմաց տեղի ունեցած հարձակմանը: Լրագրողը, մասնավորապես, կարծիք էր հայտնել, թե պետությունն «ինքն է դաստիարակել» մի սերունդ, որը պայքարում է իր դեմ:

Աղմկահարույց քրեական գործը լայն արձագանք է ստացել: Քաղաքական գործիչները, լրագրողները, իրավապաշտպանները հանդես են գալիս ի պաշտպանության Պրոկոպևայի:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest