Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 330 նոր դեպք. մահվան նոր դեպքերը 7-ն են

0
95

Հայաստանում հուլիսի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 330 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 28936 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 123815  վերջին մեկ օրում 1133 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 11984 պացիենտ, աճել  է` 160-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 16302  անձ` վերջին մեկ օրում 162 անձ:

Ընդհանուր առմամբ, 491 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 159 է:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71(տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here