Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 11 միլիոնը:

Ըստ worldometers տվյալների՝ այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը  11,584,874 է, որից  537,362-ը մահացել է,   537,362 -ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում   4,495,220  է, որից   58,732   մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,983,155 վարակման դեպք, որից   132,571 -ը մահացել է: Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ կա  1,604,585  վարակակիր, որից  64,900-ը մահացել է, երրորդում՝Հնդկաստանը՝ 699,402, որոնցից 19,707-ը մահացել է, չորրորդ տեղում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝  687,862  վարակակիր, որից  10,269  մահացել է, հինգերորդում՝ Պերուն՝ 302,718 վարակակիր, որից 10,589-ը մահացել է։

Մեծ Բրիտանիան 8-րդն է՝  285,416  վարակակիր, որից 44,220-ը մահացել է: 

Իսպանիան հանել է արտակարգ դրությունը, որը գործում էր 3 ամիս, և սահմանները բացել եվրոպական երկրների մեծ մասից այցելուների համար: Սակայն Իսպանյան այժ 6-րդ տեղում է, երկրում կա 297,625 վարակակիր, որոնցից 28,385 -ը մահացել է։

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Այստեղ վարակի նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը  83,557 է, որից ապաքինվել է  78,413 -ը: Մահերի թիվը կազմում է  4,634 : Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Ադրբեջանում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 20,324  դեպք, մահացել է՝ 250 վարակակիր, ապաքինվել՝ 11,742 -ը։

Թուրիքայում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 205,758 դեպք, մահացել է 5,225 վարակակիր, ապաքինվել է 180,680 վարակակիր։

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 953 -ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ: Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք: Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 830:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 330 նոր դեպք: Այս պահի դրությամբ հաստատված է կորոնավիրուսի 28,936 դեպք։ Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 16,302 : Մահվան դեպքերի թիվը 491 է

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest