Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706, մահվան՝ 7 նոր դեպք

0
100

Հայաստանում հուլիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 28 606-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 484 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Հուլիսի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 158 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 642-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 205 է, ընդհանուր առողջացածներինը՝ 16 140, փաստացի բուժվողներինը՝ 11 824 (մեկ օրում ավելացել է 493-ով): Մեկ օրում թեստավորվել է 2437 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 122 682 քաղաքացի:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 67 (կին), 70 (տղամարդ), 77 (տղամարդ), 81 (տղամարդ), 86 (տղամարդ), 66 (կին) և 79 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ՀՀ ԱՆ]

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here