Հայաստանում հուլիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 3-ին հաստատվել է կորոնավիրուսի 27320 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 118102 վերջին մեկ օրում 2337 նոր թեստավորում :Փաստացի այս պահին բուժվում է 11211 պացիենտ, աճել է` 201-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 15484 անձ` վերջին մեկ օրում 448 անձ:
Ընդհանուր առմամբ, 469 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 156 է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: