Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 10 միլիոնը:

Ըստ worldometers տվյալների՝ այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը  10,272,028 է, որից  504,952 -ը մահացել է,   5,573,432 -ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում   4,193,644  է, որից   57,440   մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վիրուսը շարունակում է ակտիվորեն տարածվել աշխարհի տարբեր մասերում: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մոտ մեկ միլիոն նոր դեպք է գրանցվել:

Ամենամեծ աճը գրանցվել է Միացյալ Նահանգներում: Դեպքերի ընդհանուր թիվն այստեղ ավելի քան 2,5 միլիոն է, մահացածների թիվը մոտենում է 126 հազարին: Կալիֆորնիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել բարերը վարակի նոր բռնկման պատճառով: Մի քանի նահանգներում, որտեղ վերջին շաբաթների ընթացքում կարանտինը հանվել կամ զգալիորեն թուլացվել էր, գրանցվել է նոր դեպքերի ռեկորդային աճ: Սա ստիպել է տեղական իշխանություններին Տեքսասում, Ֆլորիդայում և մի շարք այլ նահանգներում կրկին սահմանափակումներ մտցնել բիզնեսի համար:

Բրազիլիան վարակվածների թվով երկրորդն է, այս երկրում մեկ օրում ավելի քան 30 հազար նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 1,3 միլիոնը, մահացել է մոտ 58 հազար մարդ:

Նոր դեպքերի թվի կտրուկ աճ է գրանցվում Կենտրոնական և Հարավային Ամերիկայում: Դեպքերն աճում են նաև Ասիայում և Աֆրիկայում. փորձագետները ենթադրում են, որ այստեղ հուլիսի վերջին միայն համաճարակը կհասնի գագաթնակետին:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,637,180  վարակման դեպք, որից   128,438  -ը մահացել է: Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ կա   1,345,254  վարակակիր, որից  57,658-ը մահացել է, երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝  641,156  վարակակիր, որից   9,166   մահացել է, չորրորդում՝ Հնդկաստանը՝   549,986  վարակակիր, որից  16,504 -ը մահացել է, հինգերորդում՝ Մեծ Բրիտանիան՝   311,151   վարակակիր, որից  43,550 -ը մահացել է: 

Այնուհետև հաջորդում է Իսպանիան. այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսային վարակով վարակվելու 295,850 դեպք, մահերի թիվը՝ 28,343։ Պերուում հայտնաբերվել է կորոնավիրուսի 279,419 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 9,317, ապաքինվել  է 167,998 հիվանդ: Չիլիում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 271,982 դեպք, մահացել է 5,509, ապաքինվել է 232,210 հիվանդ։

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Այստեղ վարակի 12 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը   83,512  է, որից ապաքինվել է   78,460 -ը: Մահերի թիվը կազմում է  4,634 : Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Ադրբեջանում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման  16,424  դեպք, մահացել է՝ 198 վարակակիր։

Թուրիքայում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 197,239 դեպք, մահացել է 5,097 վարակակիր։

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 926-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ: Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 908 դեպք։ Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 791:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք: Այս պահի դրությամբ հաստատված է կորոնավիրուսի 25,127 դեպք, մահացել է 433 վարակակիր։ Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 13,297

Pin It on Pinterest