Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 736-ով, բուժվածներինը՝ 205-ով, գրանցվել է մահվան ևս 6 դեպք

0
98

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 736-ով՝ հասնելով 24 հազար 645-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 205-ով և հասել 13 հազար 116-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ մինչ այժմ իրականացվել է 109 հազար 173 թեստ:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 426-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 139 է:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 964 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here