Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անհանգստացած է Եվրոպայում և նախկին ԽՍՀՄ երկրներում կորոնավիրուսի աճող նոր դեպքերի ալիքով: Covid-19 դեպքերի թիվը սկսել է նորից աճել կարանտինային միջոցառումների վերացումից հետո, նշում է ԱՀԿ-ն:

Կազմակերպությունը տագնապալի միտում է տեսնում 11 երկրներում՝ Հայաստանում, Շվեդիայում, Մոլդովայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ալբանիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ղրղզստանում, Ուկրաինայում և Կոսովոյում: ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեն ասել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում 30 երկրներում վարակակիրների թվի աճ է գրանցվել: «Եթե ոչինչ չձեռնարկվի, Եվրոպայում առողջապահական համակարգերը նորից ծանրաբեռնված կլինեն», — ասել է նա:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 9 միլիոն 600 հազարը, համաճարակի հետևանքով զոհերի թիվը` 489 հազարը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest