«Հորդորում ենք դուրս չգալ լիազորությունների շրջանակից». ՍԴ 4 դատավորները՝ Արդարադատության նախարարին

0
58

Սահմանադրական դատարանը հրապարակել է ՍԴ 4 դատավորների հայտարարությունը Արդարադատության նախարարի հայտարարության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ի պատասխան Արդարադատության նախարարի հայտարարության՝ երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման եւ եւս երեք դատավորի պաշտոնանկ արվելու վերաբերյալ, մենք, ներքոստորոգրյալներս, հայտնում ենք.

Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման եւ գործունեության կարգը` Սահմանադրությամբ եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում, չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է եւ ենթակա է կատարման:

Վերոգրյալից ելնելով՝ համապատասխան պաշտոնյաներին հորդորում ենք դուրս չգալ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից, իրավունքի ու օրինականության ծիրից:

Հ. Թովմասյան

Ա. Գյուլումյան

Ֆ. Թոխյան

Հ. Նազարյան»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here