Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային 771 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 22 488-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել 11 քաղաքացի, մահացածների թիվ 397 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Հունիսի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվ 131 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 528-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 538 է, ընդհանուր առողջացածներինը՝ 11 335, փաստացի բուժվողներինը՝ 10 625 (մեկ օրում ավելացել է 221-ով): Մեկ օրում թեստավորվել է 2336 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 102 736 քաղաքացի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 60 (տղամարդ), 61 (տղամարդ), 90 (կին), 46 (կին), 44 (կին), 61 (տղամարդ), 71 (կին), 74 (կին), 67 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։  

Pin It on Pinterest