Կորոնավիրուսի հաստատման հայկական արտադրության թեստերը պատրաստ են. Արսեն Թորոսյան

203

Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստերը պատրաստ են, այս մասին հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրանք կվերցվեն օգտագործման Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։

«Սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար:

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես նաև պարետատանը դրանց մշակման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը ձեռք բերելու և Հայաստան ներկրելու համար», — գրել է նախարարը։