ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց լրագրողների մասնագիտական աշխատանքի ժամանակ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի անմիջական ուշադրության ներքո է. այս մասին Թաթոյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում և նշել, որ հունիսի 14-ից սկսած մինչև հունիսի 16-ի ուշ երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործել է գերբեռնված ռեժիմով։
«Այս պահին ուզում եմ 3 հարցի վերաբերյալ պարզաբանում անել՝ լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ կապված հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են։ Ոստիկանության հետ միջադեպի տեսանյութերը մանրամասն կուսումնասիրենք և ըստ ուսումնասիրության արդյունքների՝ կորոշենք միջոցների հարցը։ Կաշխատենք նաև լրագրողների հետ անհատապես»,- նշել է ՄԻՊ-ը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: