Հայաստանում հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 425 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 17489 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 85556  (մեկ օրում արվել է 1956 թեստավորում):

Փաստացի այս պահին բուժվում է 10529  անձ (ավելացել է 120 ով)։

Վերջին տվյալներով ապաքինվել է 6571  անձ` վերջին մեկ օրում 295  անձ:

Ընդհանուր առմամբ, 293 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով)։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 81 (կին), 82 (տղամարդ), 65 (կին), 72 (կին), 70 (կին), 63 (տղամարդ), 86 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Pin It on Pinterest