«Շոկային վիճակում էի, չեմ հիշում՝ ով ինչպես էր հարվածում, ով էր զենքը պահել վրաս».բռնության են ենթարկել Տաշիրի ոստիկանությունում

0
617

«Շոկային վիճակում էի, չեմ հիշում՝ ով  ինչպես  էր հարվածում այդ ընթացքում, ո՞վ էր զենքը պահել վրաս, որովհետև ձեռքերս ծալել էին իրենք և հենց մի փոքր շարժում էի անում ձեռքս կարող էր կոտրվել, այդ անշարժ վիճակում քաշքշել են ու գցել մեքենան, հետո խփելով մտցրել բաժին»,-Forrights-ին պատմեց Գագիկը հավելելով,-«Երբ ինձ փռել, ծեփել էին ասֆալտին, էդ ընթացքում շատ հարվածներ եմ զգացել, ինչից ենթադրում եմ, որ երկուսից ավել մարդիկ էին հարվածում»։

Ստեփանավան քաղաքի բնակիչ 32-ամյա Գագիկ Կարապետյանն ահազանգում է, որ օրեր առաջ՝ հունիսի 12-ին, ոստիկանության մի քանի աշխատակիցներ իր նկատմամբ բռնություն են գործադրել։

«Ստեփանավանից Տաշիր գնալու ճանապարհին ինձ կանգնացնում ա  գրաժդանսկի հագուստով մեկն ու սկսում հարցեր տալ՝  ո՞վ ես, որտեղից, մեքենան էստեղից չի դրսի ավտո ա երևում, ասում եմ բա դու ով ես՝ էդ հարցերը ինչի ես տալիս,  չէր ներկայանում, որ ոստիկանության աշխատող ա, որից հետո ինքը սկսեց մեքենան նկարել, ես իջա մեքենայից, ոնց որ այդ ընթացքում վիճաբանություն եղավ, հետո ինքը զանգեց ինչ որ մի տեղ, որից հետո ես իմացա, որ ոստիկանության աշխատող ա, ես փորձեցի գնալ՝ շարժվեցի, ինքը հետապնդեց, արդեն պետք ա դուրս գայի կենտրոնական փողոց, դիմացիցս մի մեքենա անմիջապես ճանապարհս փակեց, հետևից ևս փակեցին»,-Forrights—ին պատմեց Գագիկը, մանրամասնելով, որ այդ ընթացքում զենքը վրան են պահել՝ «կանգնի՝ կկրակենք», ապա քաշել են մեքենայից  հանել, գետնին գցել, հայհոյախառը արտահայտություններն ուղեկցվել են հարվածներով, որին հաջորդել են հարվածների տեղատարափը Գագիկի վրա։

 «Ձեռքերս ոլորել էին կոպիտ ձևով, ասում եմ՝ ջարդեցիք ուսս, երբ ձեռքերս ոլորում էին և ես կռացել էի՝ հարվածներ եմ ստացել, գլխիս մեջքիս, ձեռքերիս։ Բերման էին ենթարկել Տաշիրի ոստիկանության բաժին, 3 ժամ պահելուց հետո ձևակերպում են, որ Տաշիր քաղաքում, ժամը 14։00- 16։00-ի սահմաններում բնակարանային  գողություն է եղել, ինձ որպես կասկածյալ բերման են ենթարկել»,- վրդովված ասում  է Գագիկը։

Հետո Գագիկին տանում են քննիչի մոտ և որպես վկա հարցաքննում՞: Նրա մեքենան և փաստաթղթերը  մինջև հիմա ոստիկանության բաժնում են, և հրաժարվում են վերադարձնել, այն դեպքում երբ նա  նշված գողության գործով որևէ կարգավիճակ չուներ։

 «Բաժնում գտնված երեք ժամվա ընթացքում մի կերպ շտապօգնություն եմ կանչել, գալիս են ճնշումս  բարձրացրած ա լինում, բուժքույրն ասում ա 180, սակայն գրանցում են 170, վնասվածքներն են գրում, որից հետո, երեկոյան ժամը 11։30-ին նորից  շտապ օգնություն եմ կանչել»,- պատմեց Գագիկը:

Հաջորդ օրը Գագիկը Ստեփանավանի հիվանդանոց է գնացել, որտեղ արձանագրել են վնասվածքները.նա վնասվածքներ է ստացել գլխի, մեջքի, ձեռքերի և ոտքերի շրջանում:  

«Շոկային վիճակում էի, չեմ հիշում՝ ով  ինչպես  էր հարվածում այդ ընթացքում, ո՞վ էր զենքը պահել վրաս, որովհետև ձեռքերս ծալել էին իրենք և հենց մի փոքր շարժում էի անում ձեռքս կարող էր կոտրվել, այդ անշարժ վիճակում քաշքշել են ու գցել մեքենան, հետո խփելով մտցրել բաժին»,-պատմեց Գագիկը հավելելով,-« Երբ ինձ փռել էին ծեփել ասվալտին, էդ ընթացքում շատ հարվածներ եմ զգացել, ինչից ենթադրում եմ, որ երկուսից ավել մարդիկ էին հարվածում»։

Կատարված բռնության մասով Գագիկը հաորդում է ներկայացրել Ոստիկանության Ստեփանավանի բաժին, սակայն դեռ արձագանք չկա, փոխարենը նախորդ օրը՝ հուլիսի 14-ին, կիրակի օրով, երեկոյան ժամը 10-ի սահամններում, ոստիկաններն գնացել են և փորձել են բերման ենթարկել Գագիկին իր բնակարանից՝  առանց համապատասխան ծանուցագրի։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանն ԱՆի Չատինյանը, որը Գագիկին ոստիկանության բաժնում մեկ այլ խոշտանգման գործով է ներգրավված,  նման գործողությունը ապօրինի որակեց, ինչ անհետաձգելի գործ է, որ փորձել են ոչ աշխատանքային օրով, ուշ ժամի բերման ենթարկեօլ քաղաքացուն․

 «Նման դեպքում անհրաժեշտ է քննիչի համապատասխան որոշումը, ինչպես նաև անհրաժեշտության ու կարևորության մասին բացատրգիրը»։

Փաստաբանը նշեց, որ արդեն որերորդ անգամն է, որ Գագիկ Կարապետյանը ենթարկվում է խոշտանգումների և անմադկային վերաբերմունքի ոստիկանության կողմից․

«Մի քանի օր առաջ Վճռաբեկ դատարանը գտել է, որ Ա. Հակոբջանյանի և Գ. Կարապետյանի նկատմամբ բռնության գործադրման առիթով նախաքննություն իրականացնող մարմինն արդյունավետ քննություն չի իրականացրել՝ չեն կատարվել մի շարք քննչական և դատավաական գործողություններ»,-հիշեցրեց փաստաբանը, նկատելով, որ այս պահին դեռ սույն որոշումը չկատարված, հաջորդում է նոր խոշտանգում, որն անընդունելի է։

Գագիկը բռնության մասով դիմել էր ՄԻՊ, Forrights-ը ևս պարզանում ստանալու նպատակով դիմել է ՄԻՊ, սակայն դեռ արձագանք չկա՝ լինելու պարագայում կհապարակենք։

ՀԳ․ Նյութը պատրաստ լինելուց հետ, Forrights-ի հետ կապ հաստատեց Գագիկը և նշեց, որ այս պահին ևս իր տան մոտ են ոստիկանության մի քանի աշխատակիցները, ինչպես նաև պետը։

Ազնիվ Սիրադեղյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here