Ոստիկանները ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիներից մի քանիսին բերման ենթարկում: Բերման ենթրակվածների թվում է նաև Օլիմպիական փոխչեմպիոն, ըմբշապարտիկ Ռոման Ամոյանը:
Ոստիկանների խոսքով՝ բերման ենթարկվածները չեն պահպանել օրենքով սահմանված կարգը:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ժամը 11-ի դրությամբ բերման է ենթարկվել 100-ից ավելի քաղաքացի:
Ազգային Ժողովին հարակից այգում ևս ոստիկանական ուժեր են կենտրոնացված։
Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցներն այս պահին Ազգային ժողովի դիմաց են։ Նրանք պահանջում են ԱԺ պատգամավորներից կողմ չքվերակել ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը։
Հիշեցնենք նաև, որ այս պահին ընթանում է ԱԺ հերթական քառօրյան, որի ժամանակ քննարկվելու է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: