ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Գլխավոր դատախազության ներկայացրած համապատասխան միջնորդությունը ստացավ պատգամավորների 87 կողմ, 0 դեմ ձայները։

Վարման կարգով փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բնականաբար այս գործընթացին չի մասնակցելու: «Հետագա մեր անելիքները և գնահատականները կլինեն հրապարակային»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովին ներկայացրել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հետապնդման ենթարկելու մեղադրանք առաջադրելու վերաբերյալ միջնորդությունը:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը։

Իսկ այժ ԱԺ-ում կքննարկեն Դատախազության հաջորդ միջնորդությունը, այն է՝ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելը։

Pin It on Pinterest