ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս պահին ԱԺ-ում ներկայացնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ իր միջնորդությունները:

Նա, մասնավորապես, նշեց. «Պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի ասնակցելու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրգործի  նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, իր դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիմաց 2019-ի ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների կայացմանը՝ կազմակերպելով բազմաբնակարան շենքերի, շինությունների կառուցապատման համար անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանք, փաստաթղթերի անխոչնդոտ ստացման գործընթացը, գրան նպաստելու համար կապ հաստատելով Երեւանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաեւ իր իրավասության մեջ մտնող անհրաժեշտ փաստաթղթերի առավել արագ ձեւակերպումը եւ անարգել տրամադրումը»,-նշեց դատախազը:

Նա նաեւ հավելց. «Նախաքննությամբ պարզվել է, որ շինարարական եւ կառուցապատման աշխատանքներ իրականացնող «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահը նպտակադրվելով ստանալ ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը, իր ընկերով հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով 2,379 մլն դրամին համարժեք 5 հազար դոլար կաշառք է տվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահին (խոսքը Վահագն Վերմիշյանի մասին է-խմբ):

Սույն քրգործի ընթացքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաեւ այլ փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար հայտնաբերելու նխատակով, «Երեւանշին» ՍՊ ընկերությունում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են «հաշվետվություն» վերտառությամբ փաստաթղթեր, Գեղարքունիքի մարզի տարբեր տեղամասերում 2017 թվականին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ի, որը ներառված էր «Ծառուկյան» դաշինքում, նախընտրական միջոցառումների, նրանց ծախսերի, ներառյալ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:

Մասնավորապես, փաստաթղթերում առկա են հետեւյալ գրառումները. Օրինակ Գեղարքունիքի մարզի 8-րդ ընտրատարածքում 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներ 01.02.2017-ից մինչեւ 02.04.2017-ն ընկած ժամանակահատվածի համար շտաբերի մոտավոր ծախսերի ցանկ վերտառությամբ փաստաթղթում առկա է 5 աղյուսակ, որոնցից 3-ր եւ 4-րդ աղյուսակներում ռկա են հետեւյլ գրառումները. «մեկ ակտիվիստ՝ 50 ձայն, մարտ ամսվա համար 50 հազար դրամ, 15 հազար ընտրող եւ գումարի բաշխումը: 4 թվով համարակալցված Գեղարքունիքի մարզ, ընտրատարածք թիվ 8, ԱԺ ԲՀԿ պատգամավորների ընտրությունների եւ 2017-ի ընտրությունների ընտրողների թիվը վերնագրով փաստաթղթում առկա է ցուցակ, որտեղ առկա են մարզերի բնակավայրերի անունները, շտաբների քանակը եւ աղյուսակի վերջին սյունակում գրված է. «2017-ին քվեարկողների նախնական համաձայնեցված թիվ, ԲՀԿ եւ այլ թվեր: Գեղարքունիքի մարզ, ընտրատարածք 8, 19, 20, 21 տարածքային ընտրական  հանձնաժողով նախընտրական քարոզարշավի հաշվետվություն, 14 194 ընտրողի համար 40 տոկոս կորստով ձայն» վերտառությամբ փաստաթուղթ, որում առկա է 13 կետից բաղկացած աղյուսակ:

Առաջին սյունակում գրված է՝ Ծառուկյանի հանձնարարությամբ Աբրահամյանին 4,6 մլն դրամ, երրորդ աղյուսակում 17 194 ընտրողի համար ակտիվիստներին վճարվող գումար 34 մլն դրամ եւ այլն:

Ինչպես նաեւ աղյուսակից հետո գրված է՝ մեկ ձայնին վճարված գումար՝ 10 հազար դրամ, 14 194 քվեաի համար վճարվել է 10 հազար դրամ յուրաքանչյուրին՝ 171 մլն 940 հազար դրամ:

«Գեղարքունիքի մարզ, 19,20,21 ընտրական տարածք, 01.02.2017-30.03.2017 ընկած ժ-ամանակահատվածի հաշվետվություն. 15 հազար ընտրողի համար» վերտառությամբ փաստաթղթում տպագրված է. «ԲՀԿ գրասենյակից Ա. Մանուկյանից ստացել եմ 35 մլն դրամ, ԲՀԿ գրրասենյակից Առուստամյանից ստացել եմ 36 մլն դրամ, Ծառուկյանի հանձնարարությամբ Վարդենիսից Աբրահամյանին՝ 4,6 մլն դրամ:

Նախաքննության մարմնի կողմից 2020 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացվել ընտրողներին կաշառք տալու դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի երկրորդ մասով նոր քրգործ հարուցելու եւ առանձին վարույթում առանձնացնելու մասին»,-ասաց Դատախազը:

Pin It on Pinterest