Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 397 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17064-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 285 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 94 է:


Մեկ օրում առողջացածների թիվը 62 է, ընդհանուր առողջացածներինը՝ 6276, փաստացի բուժվողներինը՝   10409 (մեկ օրում ավելացել է 316-ով): Մեկ օրում թեստավորվել է 1276 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 83600 քաղաքացի:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest