Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է. շենքի դիմաց լարված իրավիճակ է

216

ԱԱԾ–ի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը։

ԱԱԾ–ի մոտ մեծաքանակ ոստիկանական ուժեր կան։ Նրանք պատ են կազմել և թույլ չեն տալիս, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները մոտենան ԱԱԾ շենքին։

Քաղաքացիները ցուցապաստառներով կանգնել են դիմացի մայթին և վանկարկում են՝ «Ծառուկյան», «Նիկոլ, հեռացիր», «Ծառուկյան, վարչապետ»։

Ոստիկաններն անընդհատ հորդորում են հավաքվածներին պահպանել սոցիալական հեռավորություն։

Նշենք, որ ոստիկանությունը խոչընդոտում է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը: Նրանք թույլ չեն տալիս լրագրողներին եւ օպերատորներին մոտենալ այն մայթին, որտեղ ակցիայի մասնակիցներն են: ԲՀԿ պատգամավորներին նույնպես թույլ չեն տալիս անցնել դիմացի մայթը։ Հավաքվածները նկատեցին, որ ոստիկանները չգիտես ինչու իրենց չեն խոչընդոտում են, մինչդեռ Դանիել Իոաննիսյանն անարգել տեղաշարժվում է։

Նշենք, որ Ծառուկյանին կանչել են ԱԱԾ՝ հարցաքննության։ ԱԱԾ–ն երկու հաղորդագրություն է տարածել՝ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի առնչությամբ։ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները հայտարարել են, որ սա քաղաքական հետապնդում է։