Բախումներ ԱԱԾ-ի մոտ. ոստիկանությունն ուժ կիրառեց

228

Ոստիկանները ԲՀԿ-ականների` այդ թվում պատգամավորների նկատմամբ ուժ կիրառելով նրանց հեռացրեցին Խանջյան փողոցից: Ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանության բաժիններ են բերման են ենթարկվում բազմաթիվ քաղաքացներ:

ԲՀԿ պատգամավորներից Կարինե Պողոսյանը եւ Արման Աբովյանն ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ են ստացել, իսկ Ջանիկբեկ Հայրապետյանին, նրանց խոսքով, բերման են ենթարկել։ Պատգամավորներն ասացին, որ Հայրապետյանի հետ կապ հաստատել չեն կարողանում։ Ավելի ուշ սակայն, ոստիկանության ներկայացուցիչը վստահեցրեց, որ պատգամավորին բերման չեն ենթարկել, պարզապես հեռացրել են տարածքից։

Պատգամավորները վրդովմունք են հայտնում՝ ինչպես կարող են ոստիկանները իրենց բողոքը հայտնող պատգամավորներին գցել գետնին՝ քաշ տալով հանել փողոցից։

Նշենք, որ Ծառուկյանին կանչել են ԱԱԾ՝ հարցաքննության։ ԱԱԾ–ն երկու հաղորդագրություն է տարածել՝ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի առնչությամբ։ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները հայտարարել են, որ սա քաղաքական հետապնդում է։

Մեկնաբանել հոդվածը

Մեկնաբանության դաշտը դատարկ է
Ձեր անունը