ԱԱԾ շենքի մոտից բերման է ենթարկվել 91 քաղաքացի

262

Այս պահին ԱԱԾ շենքի մոտից Գագիկ Ծառուկյանին աջակցելու համար ցույցի դուրս եկած բերման ենթարկված աջակիցների թիվը հասնում է մոտ 91-ի։ Նրանց թվում չկան պատգամավորներ։

Այս մասին Forrights-ի հետ զրույցում տեցեկացրեց ՀՀ ոստիկանությունը։

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ Ազգային անվտանգության շենքի մոտ հավաքված անձանց բերման ենթարկելու կապակցությամբ»,- հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հետևում է տեղի ունեցող իրադարձություններին:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանն այսօր առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել, որից հետո Ծառուկյանը հայտարարեց, որ գնում է հարցաքննության:

Նրա աջակիցներ ներկայացող քաղաքացիներ, ինչպես նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ շարժվեցին ԱԱԾ-ի մոտ, և հենց այստեղ բախումների արդյունքում մի շարք անձինք բերման ենթարկվեցին ոստիկանների կողմից: