Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. Երեկ ունեցել ենք նոր ռեկորդ. 723 նոր դեպք ենք արձանագրել. մահերը թիվը 6, բուժվածների թիվը 442:

Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես պետք է անկեղծ ասեմ, որ դառնացած եմ որ միայն այս թվերի հետ կապված: Ես Սեւանից եմ աշխատանքի եկել եւ նույնիսկ մեքենայի պատուհանից երեւում է, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել կանոնները: Ամենաբացահայտը դիմակի կրումն է:

Սկսել եմ մտածել, որ այստեղ խնդիրը արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից », — ասաց նա:

Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 16004-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 264 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հունիսի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 91 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest