Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 612 նոր դեպք. մահվան նոր դեպքերը 13-ն

251

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 612 նոր դեպք, ընդհանուր քանակը՝ 15281։ Ապաքինվել է 172 մարդ, փաստացի բուժում է ստանում 8876 պացիենտ։ Ընդհանուր անցկացվել է 75389 թեսթ։ Մահացել է 13 մարդ, մահացածների թիվը հասել է 258-ի։ Մահվան ելքեր այլ պատճառով՝ 82:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55(տղամարդ), 69(կին), 83(տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։