Այսօր կառավարությունը արտահերթ նիստին որոշում կայացրեց երկարաձգել արտակարգ դրության ժամկետը:
Այսպիսով՝ կառավարությունը որոոշում կայացրեց երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հունիսի 13-ից ժամը 17:00-ից 30 օրով` մինչև 2020 թվականի հուլիսի 13-ի ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Արդարադատության նախաար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց նախագիծը և փոփոխությունները:
Նախագիծն ընդունվեց, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱԺ-ում տեղի կունենա հատուկ նիստ, այնտեղ մանրամասները կքննարկեն։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: