Հայաստանում կորոնավիրուսային վիճակը շարունակում է մնալ լարված, բայց, այնուամենայնիվ, շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ մենք իրավիճակի որոշակի կայունացում ունենք։ Այս մասին ճեպազրուցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց այս հանգամանքը մեզ ոչ թե պետք է թուլացնի, այլ ընդհակառակը՝ պետք է ավելի բարձրացնի մեր զգոնությունը: Ըստ էության, մեր բանաձևը կրկին մնում է մեկը՝ մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվության մեծացումը` հակահամաճարակային կանոնների պահպանման առումով», — ասաց վարչապետը։

Նա հորդորեց քաղաքացիներին՝ առօրյա կյանքում և ընդհանրապես պահել հակահամաճարակային կանոնները, կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և սոցիալական հեռավորություն պահպանել։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վերջին շրջանում դեպքեր են եղել, երբ համաճարակի բռնկում է տեղի ունենում հուղարկավորության, հոգեհանգստի արարողությունների ժամանակ։

«Շատ կարևոր եմ համարում հանրային աջակցությունն այս առումով և ուզում եմ, որ բոլոր սգակիր ընտանիքները կամ պսակադրություն ունեցող ընտանիքները համագործակցեն ոստիկանության և ՏԻՄ հետ, որպեսզի այս իրավիճակում հասնենք հակահամաճարակային կանոների պահպանման արդյունավետությանը»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հավանակություն կա, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի և բավականին մեծ է այդ հավանականությունը:

«Բավականին մեծ հավանականություն կա, որ արտակարգ դրության ռեժիմը կերկարձգվի:Այո, արտակարգ դրությունը կերկարացվի»,-ասաց Փաշինյանը:

Նշենք, որ ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետն ավարտվում է հունիսի 13-ին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest