Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 7,092,919-ի, իսկ մահացածների թիվը հասել է 406,207 -ի: Ապաքինվել է 3,462,185 մարդ:

Ըստ worldometers տվյալների՝ ներկայումս  3,170,780  մարդ ակտիվ բուժում են ստանում COVID-19-ի դեմ,  53,747  (2%)-ի վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2,007,449 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 112,469 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 691,962 -ի, մահերինը՝ 37,312 -ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային:

Վարակվածների թվով երրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 467,673 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5,859 -ը: Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 288 630 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 136: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 286 194 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 542: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Հնդկաստանը, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 258,090 , մահերինը՝ 604 :

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 234,998, մահերինը՝ 33,899 : Իտալիային հաջորդում է Պերուն է, որտեղ գրանցել է 196,515 ընդհանուր, 5,465 մահվան դեպքով: Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը 185,869 է մահերինը՝ 8,776 է: Տասնյակը եզրափակում է հարևան Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 171 789 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 281 մարդ:

Դեպքրի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 170 132 է, մահերինը՝ 4 692:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 4 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 040 է, որից ապաքինվել է 78 341-ը: Մահերի թիվը կազմում է 4 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Ադրբեջանում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 7,553 դեպք, մահացել է՝ 88 վարակակիր։

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 809-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ:

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք: Այս մասին 1 նոր դեպք, տեղեկությունը՝ վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծած հատուկ կայքում ՝ stopcov.ge: Ըստ կայքի, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 810 դեպք: Առողջացել է ևս 9 անձ և ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 683:

Հայաստան

Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 8-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 13325 դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 8943 անձ (ավելացել է 99-ով) Վերջին տվյալներով ապաքինվել է 4099 անձ` վերձին մեկ օրում 85 անձ: Ընդհանուր առմամբ, 211 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):

Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման առումով աշխարհի ամենաանվտանգ երկրների 100-յակը: Ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանն այս ցուցակում գտնվում է 81-րդ հորիզոնականում, որն ամենավատ ցուցանիշն է տարածաշրջանի երկրների շրջանում: Թուրքիան 37-րդ տեղում է, Վրաստանը զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը, Ռուսաստանը 61-րդն է, Իրանը՝ 73-րդը, իսկ Ադրբեջանը՝ 75-րդը:

Զեկույցը կազմելիս հաշվի են առնվել երկրներում կարանտինի արդյունավետությունը, վարակման դեպքերի մոնիթորինգն ու հայտնաբերումը, առողջապահական համակարգի պատրաստվածությունը և կառավարության գործունեության արդյունավետությունը:

Այսպիսով, ըստ զեկույցի, կորոնավիրուսի կանխարգելման և կորոնավիրուսից զերծ մնալու համար ամենաապահով երկիրը Շվեյցարիան է: Բացի Շվեյցարիայից, լավագույն տասնյակում են նաև Գերմանիան, Իսրայելը, Սինգապուրը, Ճապոնիան, Ավստրիան, Չինաստանը, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան:

Վատագույն տասնյակում են Բրազիլիան, Մարոկոն, Ալժիրը, Հոնդուրասը, Պարագվայը, Պերուն, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը և Բահամյան կղզիները:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest