ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապի վարչությունից։

Հիշեցնենք, որ երեկ մամուլում գրվել էր, որ Արտակ Դավթյանի առանձնատանը տեղի է ունեցել նրա որդու հարսանիքը՝ մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ։ ՀՀ ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ ոստիկանության ծառայողները երեկ այցելել են առանձնատուն եւ համապատասպան արձանագրություն կազմել: 

Հավելենք նաև, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության մասին՝ կապված իր որդու հարսանյաց արարողության հետ․

«Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest