Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի գործընկերներ,
Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»,- ասվում է գրառման մեջ։
Դավիթ Անանյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 17-ին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: